BBC-ի ռուական ծառայությունից հայտնել են, որ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ ընկերությունը դադարեցրել է նոր վարձկանների հավաքագրումը։ «Հիմա հավաքագրման կենտրոնների բացման ժամը դեռ որոշված չէ, քանի դեռ կադրերի պակաս չենք զգում, չենք նախատեսում նոր համալրում կատարել»,- տելեգրամյան ալիքի իր գրառման մեջ նշել է Պրիգոժինը։
Նա հայտնել է, որ Վագները շարունակում է աշխատել Աֆրիկայում եւ Բելառուսի «ուսումնական կենտրոններում», եւ հավելել է, որ ընկերության վարձկանների մեծ մասն այժմ արձակուրդում է։
BBC-ի տվյալներով՝ հունիսի վերջին՝ զինված ապստամբության փորձից մոտ մեկ շաբաթ եւ առաջնագծից դուրս գալուց մեկ ամիս անց, «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունը դեռ վարձկանների էր հավաքագրում ամբողջ Ռուսաստանում։