Պեկինում հուլիսի 29-ից տեղատարափ անձրեւներ են սկսվել, ինչի հետեւանքով հեղեղումների վտանգ է առաջացել։ Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը տեղեկացրել է՝ ավելի քան 31 հազար բնակիչ արդեն տարհանվել է։
«Գարդիանը» գրում է՝ ամենաուժեղ անձրեւները Պեկինի հարավարեւմտյան մասում են։ Պեկինի «Շոուդու» միջազգային օդանավակայանը վերջին մեկուկես օրում չեղարկել է 92 ավիաչվերթ։
52 չվերթ հուլիսի 30-ին է չեղարկվել, 40-ը՝ հուլիսի 31-ին։ Ակտիվ միջոցներ են ձեռնարկվում՝ ապահովելու օդանավակայանի օպտիմալ աշխատանքը։