Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետծառայությունից հայտնել են, որ Հադրութի շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները «Թութակներ» տեղամասից դեպի աջ՝ Դիզափայտ տանող ճանապարհի 5-րդ կմ հատվածում, հայտնաբերել եւ տարհանել են եւս 2 հայ զինծառայողի աճյուն:
Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կկատարվի դատաբժշկական փորձաքննություն:
Այսպիսով՝ զինադադարից հետո հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1546: