Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հուլիսի 31-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը հնարավոր է։
Ըստ նրա՝ դա է պատճառը, որ Միացյալ Նահագները շարունակում է խոսել խաղաղության պայմանագրի մասին։«Երկու կողմերն էլ պետք է դժվարին փոխզիջումների գնան»,- շեշտել է Միլլերը։
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի համոզմամբ` պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հենց դրա համար է շարունակում ներգրավված լինել Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հետ բանակցություններում։
Միլլերը հիշեցրել է, որ պետքարտուղարն անձամբ ներգրավված է գործընթացում` քաջալերելու կողմերին անել այդ դժվարին փոխզիջումները՝ խաղաղության պայմանագրին հասնելու համար։