Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Հնդկական «Չանդրայան 3» տիեզերանավն ավարտել է պտույտը Երկրի շուրջը եւ հաջողությամբ կատարել դեպի Լուսին դուրս գալու մանեւրը։
«Չանդրայան-3» լուսնային առաքելությունը մեկնարկել է հուլիսի 14-ին։ Ակնկալվում է, որ լուսնային ուղեծիր կհասնի օգոստոսի 5-ին։ Տիեզերանավը պետք է չորս ուղեծրային մանեւր կատարի Լուսնի մակերեւույթից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա։
Օգոստոսի 23-24-ին «Չանդրայան 3»-ը վայրէջք կկատարի Երկրի բնական արբանյակի վրա։ Եթե այս առաքելությունը հաջողությամբ ընթանա, ապա Հնդկաստանը կդառնա Լուսնի վրա տիեզերանավ իջեցնող չորրորդ երկիրը (ԽՍՀՄ-ից, ԱՄՆ-ից եւ Չինաստանից հետո)։