ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը Twitter-ի իր պաշտոնական էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին։ Հանձնաժողովը ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին կոչ է արել ճնշում գործադրելու Ադրբեջանի նախագահի վրա։ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը հավելել է, որ մարդկային կյանքերը վտանգված են։
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որպես փրկօղակ է ծառայել Լեռնային Ղարաբաղի համար։ Այնուհետեւ Ադրբեջանը կտրեց կենսական նշանակության սննդի եւ դեղամիջոցների այս վերջին աղբյուրը: Ավելի քան 7 ամիս է անցել Ադրբեջանի շրջափակումից, այժմ ժամանակն է, որ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները ճնշում գործադրեն Ալիեւի վրա»,- նշված է հաղորդագրությունում։