«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնել է, որ Երեւան-Գյումրի-Երեւան երթուղու ԷՊ2Դ արագընթաց էլեկտրագնացքները վերսկսում են աշխատանքը:
Էլեկտրագնացքների ուղերթերի ժամանակացույցը չի փոխվել. Երեւանից արագընթացները կմեկնեն ամեն ուրբաթ, շաբաթ եւ կիրակի` ժամը 09:15-ին, Գյումրիից՝ 17:55-ին: Այսուհետ ուղեւորները կարող են տոմս գնել նաեւ առցանց՝ տեղերն ամրագրելով railway.am կայքում։
Արագընթաց էլեկտրագնացքների ուղերթերը ժամանակավորապես կասեցվել էին տեխնիկական պատճառներով։