Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 31-ին Թուրքիայի հետ պայմանագիր է ստորագրվել Ուկրաինայի տարածքում անօդաչու թռչող սարքերի վերանորոգման եւ սպասարկման ձեռնարկություն կառուցելու մասին։
Հուլիսի սկզբին ուկրաինական լրատվամիջոցները հաղորդել էին, որ թուրքական Baykar ընկերությունը սկսել է անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը։
Ուկրաինայի փոխվարչապետ Միխայիլ Ֆյոդորովը հայտնել էր, որ ԱԹՍ-ների կառավարման 10 հազար օպերատորներ են պատրաստվել, եւս 10 հազար մասնագետի ուսուցումն ընթացքի մեջ է։