India Today պարբերականը հայտնել է, որ Հնդկաստանում 11 կին վիճակախաղի տոմս է գնել եւ շահել 100 միլիոն ռուփի (1,2 միլիոն դոլար): Հարավային Կերալա նահանգի այս բնակիչներն Haritha Karma Sena-ում, որը հավաքում է չկենսաքայքայվող աղբը տնային տնտեսություններից եւ հաստատություններից, կատարում են ցածր վարձատրվող աշխատանք, նրանք հավաքում են պլաստիկ թափոններ վերամշակման համար:
Նրանց աշխատավարձը տատանվում է 7500-14000 ռուփիի (75- 140 դոլար) սահմաններում: Մի օր նրանք որոշել են իրենց եկամտից չնչին գումար հավաքել ու վիճակախաղի տոմս գնել եւ զարմացել են, երբ այդ տոմսը նրանց հաջողություն է բերել։ Ընկերության ղեկավար Շիյան կարծում է, որ այս անգամ «բախտը ճիշտ է ընտրել հաղթողներին»։
«Նրանցից շատերը պարտքեր ունեն, աղջիկներ ունեն ամուսնացնելու, կամ պետք է վճարեն հարազատների ու ընկերների բժշկական ծախսերը: Նրանք ապրում են շատ համեստ պայմաններում՝ պայքարելով կյանքի դաժան իրողությունների դեմ»,- ասել է կինը PTI գործակալությանը տված մեկնաբանությունում։ Հետաքրքիր է, որ 11 ընկերուհիներն իրենց բախտն առաջին անգամ չէ, որ փորձել են։ Անցյալ տարի նրանք վիճակախաղի տոմս էին գնել ու 7500 ռուփի շահել։ Թե՛ այն ժամանակ եւ թե՛ հիմա կանայք հավասարապես կիսել են շահումները։