ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Հնդկաստանը Հայաստանին է փոխանցել թալասեմիա հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցի նոր խմբաքանակ։ Թանկարժեք դեղամիջոցի նոր խմբաքանակը Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին պաշտոնապես հանձնել է Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին։
Այս անգամ տրամադրվել է 400 տուփ` 20 հազար դեղահաբ։ Այն տրվելու է թալասեմիայի դեմ բուժում ստացող 130 խնամյալների: Նրանք այս դեղն օգտագործում են ամեն օր` ամբողջ կյանքի ընթացքում: