Պատերազմում հաղթելը իմ կյանքի նպատակն էր, «ծայրահեղ դեպքում՝ իմ քաղաքական կյանքի»,- Եվրանյուզին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահը:
Նա ասել է, որ եթե այդ հաղթանակից հետո Հայաստանին խաղաղություն է պետք, մենք միասին կհասնենք դրան, «մենք Հայաստանի հանդեպ տարածքային հավակնություններ չունենք եւ չենք ուզում, որ նրանք էլ մեր հանդեպ ունենան»: Եվ ասում է, որ նկատի ունի Լեռնային Ղարաբաղի հայերին, որոնք ժամանակավորապես ռուս խաղաղապահների հսկողության գոտում են:
«Ղարաբաղի հայերը պետք է ընտրեն՝ կա՛մ էթնիկ փոքրամասնության կարգավիճակով ապրում են որպես Ադրբեջանի քաղաքացի,- մենք այդպիսի փոքրամասնություններ շատ ունենք,- կա՛մ հեռանում են»,- ասել է Ադրբեջանի նախագահը: