ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լրատվական ծառայությունից հայտնել են, որ վերահսկողության արդյունքում լաբորատոր անհամապատասխանության հիմքով արգելվել է ՀՀ ներմուծել որոշ վտանգավոր սննդամթերքներ։ Արգելված մթերքներում ՍԱՏՄ–ն հայտնաբերել է ախտածին մանրէներ։
Տեսչական մարմինը ներկայացրել է` մասնավորապես որ երկրներից ներկրված մթերքների մասին է խոսքը։ Մասնավորապես, Հնդկաստանից ներմուծվող 51 հազար 480 կգ գոմեշի մսի մեջ հայտնաբերվել են ախտածին մանրէներ, դրանց թվում`սալմոնելա, իսկ Դանիայից ներմուծվող 26 հազար 744 եւ Ուկրաինայից ներմուծվող 6565 կգ թռչնամսում` լիստերիա (Listeria monocytogenes) եւ սալմոնելա։
Բացի դրանից՝ Բրազիլիայից ներկրվող խոզի մսի 36 հազար 580 կգ-ում հայտնաբերվել է սալմոնելա, իսկ 25492,43 կգ-ում` լիստերիա (Listeria monocytogenes)։