Գերմանական Deutsche Welle պարբերականը գրում է, որ Գերմանիայում երկու խոշոր ոստիկանական արհմիությունների ներկայացուցիչներ Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեյերին կոչ են արել Եվրոպական միությունից թույլտվություն խնդրելու Լեհաստանի եւ Չեխիայի հետ Գերմանիայի սահմաններին հսկողություն սահմանելու համար:
Դաշնային ոստիկանական արհմիության նախագահ Հայկո Թեգգազը հիշեցրել է, որ Ավստրիայի հետ սահմանին այնտեղ ներդրված վերահսկողության շնորհիվ 2022-ին 15 հազար ներգաղթյալի թույլ չեն տվել մուտք գործել Գերմանիա։
Ըստ Թեգգազի՝ հսկողության ներդրումը «զսպող շղթայական արձագանք» կառաջացնի նաեւ Չեխիայի եւ Լեհաստանի հետ սահմաններին։ Դիցուք՝ Չեխիայի համար դա Հունգարիայի եւ Սլովակիայի հետ սահմաններին ավելի մանրակրկիտ վերահսկողություն սահմանելու ազդանշան կծառայի։
«Գերմանա-չեխական սահման հասած մարդիկ հավանաբար արդեն հատել են ԵՄ չորս երկրներ՝ առանց որեւէ տեղ ապաստան խնդրելու», — ասել է Հայկո Թեգգացը։ Նա հավելել է, որ դա ակնհայտորեն վկայում է՝ «Շենգենյան համաձայնագրում ինչ-որ բան այն չէ»: