Ըստ «Ասպարեզի»՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանում պետք է հասկանան՝ եթե իրենք չստորագրեն խաղաղ համաձայնագիր Ադրբեջանի հետ, ապագայում դա կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ:
Նա հայտարարել է, թե ստեղծված իրավիճակում Հայաստանը բավական սահմանափակ ընտրություն ունի․ «Ես հղում եմ մի ուղերձ, որ արդեն փոխանցել եմ Հայաստանի կառավարությանը` ներկա իրավիճակում ձեր ընտրությունը լավի եւ լավագույնի միջեւ չէ, ձեր ընտրությունը վատթարագույնի եւ ընդունելիի միջեւ է: Սակայն ընդունելին հիմնված է բանականության, միջազգային իրավունքի սկզբունքների եւ ադրբեջանցիների՝ իրենց հողերի վրա ապրելու իրավունքը ճանաչելու վրա․ իրավունք, որից նրանք մեզ զրկել են 30 տարիներ»: