«Վեոլիա ջուր» ընկերությունից հայտնել են, որ օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 3-ին «Արզնի 1» ջրատարի վերագործարկման աշխատանքներն ավարտվել են։
Ներկա պահին ընթանում է թաղամասերի ջրագծերի վերագործարկումը, ինչը նշանակում է, որ շուտով աստիճանաբար կվերականգնվի Երեւանի Կենտրոն, Էրեբունի եւ Արաբկիր վարչական շրջանների ջրամատակարարումը:
Օգոստոսի 2-ի առավոտյան Պտղնու ձորում անհայտ անձինք շինարարական աշխատանքներ կատարելիս հեռացրել են «Վեոլիա ջուր» ընկերության 900 մմ-անոց «Արզնի 1» թուջե ջրատարի տակ գտնվող հողը, ինչի հետեւանքով ջրատարը մնացել է օդում եւ փլուզվել: