ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել է, որ նախարարությունում որոշել են պոլիէթիլենային տոպրակների եւ պլաստիկ տարաների վաճառքն առհասարակ արգելել։ Նա նշել է, որ 2019-ի կարգավորումով մինչեւ 50 միկրոն հաստության տոպրակների վաճառքն արգելվել էր։ Արգելքի վերահսկողությունն օրենքով վերապահվել էր համայնքային կառույցներին, սակայն քանի որ դա ամբողջական արդյունք չի տվել, որոշվել է պոլիէթիլենային բոլոր տեսակի տոպրակների, ինչպես նաեւ մեկանգամյա պլաստիկ տարաների վաճառքն առհասարակ արգելել։
2022-ի հունվարի 1-ից հանրապետության տարածքում առեւտրի կետերում արգելվել է մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների վաճառքը։ Նախկինում 10-15 դրամով վաճառվող տոպրակները ներկայում վաճառվում են 50 դրամով։ 50 միկրոնից բարակ տոպրակի իրացման համար նախատեսվում է 20-30 հազար դրամի տուգանք։