ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները, նրանց թվում՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Նաննա Սկաուին, հուլիսի 3-ին ժամանել են Կոռնիձոր-Հակարիի կամրջի հատված, որտեղ գտնվում է Արցախի համար նախատեսված մարդասիրական բեռը:
Նաննա Սկաուին, մեջբերելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքի հայտարարությունը, հույս է հայտնել, որ այն դրականորեն կազդի իրավիճակի վրա։