Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է ընդունել Ադրբեջանին մինչեւ օգոստոսի 10-ը ժամանակ տալ Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար:
«Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջկան վիճակի, ստացած բուժօգնության եւ հնարավոր վերադարձի մասին»,- նշված է Կիրակոսյանի գրառման մեջ: