Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ օգոստոսի 4-ին Ուկրաինայի պատերազմից տուժած 30 երեխա ժամանել է Ադրբեջան։ Ադրբեջանի աշխատանքի եւ բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությանն առընթեր սոցիալական ծառայությունների գործակալության կազմակերպած ճամբարին մասնակցող երեխաները Բաքու, Շամախի, Գաբալա եւ Շեքի քաղաքներում 14 օր շարունակ կմասնակցեն վերականգնողական տարբեր միջոցառումների։
Նշվում է, որ անհատական խորհրդատվությունների, խմբակային թերապիայի, մեդիտացիայի եւ յոգայի պարապմունքների, հոգեսոցիալական թրեյնինգների, պրոֆեսիոնալ հոգեբանների անցկացրած վարպետության դասերի միջոցով այս երեխաների հուզական վիճակը կկայունանա, եւ կապահովվի նրանց ինտեգրումը հասարակությանը։ Ըստ հաղորդագրության՝ նրանց համար կկազմակերպվեն անգլերենի դասընթացներ, ինչպես նաեւ էքսկուրսիաներ Ադրբեջանի տեսարժան վայրեր ու թանգարաններ։