Կանադայի արտգործնախարարությունից հայտնել են, որ Կանադան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վատթարացմամբ:
«Ադրբեջանին կոչ ենք անում կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, թույլ տալ մարդկանց եւ ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,– նշված է Կանադայի ԱԳՆ-ի թվիթերյան գրառման մեջ։
Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կողմերին հորդորել է շարունակել խաղաղ երկխոսությունը։