Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը հայտնել է, որ թանգարան-ինստիտուտում ձեւավորվել է արցախյան հիմնահարցը, Ադրբեջանի եւ Նախիջեւանի հայության նկատմամբ 20-21-րդ դարերում իրականացված բռնություններն ուսումնասիրող աշխատանքային խումբ, որը հետագայում կդառնա բաժին:
Մարությանը նշել է, որ խմբի աշխատանքներն օտար լեզվով հասանելի են դարձվելու այլ երկրների գիտական հանրությանը:
Թանգարան-ինստիտուտի տնօրենն ասել է նաեւ, որ ԳԱԱ հայագիտության եւ հումանիտար բաժանմունքի, ԵՊՀ-ի հետ համագործակցությամբ սեպտեմբերի 16-18-ին կանցկացվի «Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության եւ արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ եւ հեռանկարներ» խորագրով գիտաժողով: