Ամերիկյան ընկերությունները 2023 թվականի հունվարից մինչեւ մայիս (2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ) Չինաստանից ապրանքների ներմուծումը կրճատել են 24%-ով: Ներմուծման կրճատումը տեղի է ունեցել Վաշինգտոնի եւ Պեկինի լարված հարաբերությունների ֆոնին։
ԱՄՆ-ի եւ Չինաստանի ղեկավարները մեկ տարվա ընթացքում քայլեր են ձեռնարկել այս երկրների հարաբերությունները բարելավելու նպատակով, սակայն իրավիճակը դեռեւս լարված է։ 2023 թվականի մայիսին Մեքսիկան դարձել է ԱՄՆ-ի գլխավոր առևտրային դաշնակիցը։ Վիետնամն ու Թաիլանդը նույնպես ամրապնդում են իրենց դիրքերը։
Եթե նախկինում Չինաստանից ներկրված ապրանքները կազմում էին ԱՄՆ-ի ներմուծման ծախսերի մոտ մեկ քառորդը, ապա այժմ այդ ցուցանիշը նվազել է։ Ճապոնիան եւս նվազեցրել է ներմուծումների ծավալը Չինաստանից, մինչդեռ եվրոպական երկրները, ինչպիսիք են Գերմանիան եւ Ֆրանսիան, պահպանում են իրենց դիրքերը՝ նույն տեմպով շարունակելով ներմուծումները Չինաստանից։