Օգոստոսի 6-ին Հիրոսիմայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում 1945 թվականին քաղաքի ատոմային ռմբակոծության 78-րդ տարելիցի կապակցությամբ։ Ամերիկյան միջուկային ռումբը՝ «Little Boy» անունով, օգոստոսի 6-ին ինքնաթիռից նետվեց Հիրոսիմայի վրա, իսկ երեք օր անց՝ օգոստոսի 9-ին, «Fat Man» ռումբը պայթեց Նագասակի քաղաքի վրա։ Երկու պայթյունների զոհ է դարձել առնվազն 150 հազար մարդ՝ չհաշված նրանց, որոնք ավելի ուշ մահացել են ճառագայթային հիվանդությունից եւ մարմնի վրա ճառագայթման այլ ազդեցություններից։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից մեկ ամիս առաջ Հիրոսիմայի եւ Նագասակիի ռմբակոծումը մնում է պատմության մեջ միջուկային զենքի կիրառման միակ օրինակը: