Սաուդյան Արաբիան Ուկրաինայի հարցով բանակցություններում խաղաղության նոր ծրագիր է առաջարկել Ջիդդայում (քաղաք Սաուդյան Արաբիայի արեւմտյան մասում) ուկրաինական կարգավորման հարցով հանդիպման ժամանակ։
Մերձավորարեւելյան այս երկրի ներկայացուցիչներն առաջարկել են դադարեցնել կրակը, ճանաչել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ սկսել գերիների փոխանակման գործընթացը ՄԱԿ-ի հսկողության ներքո։ Բանակցությունների ընթացքի մասին Սաուդյան Արաբիան տեղեկացրել է նաեւ Ռուսաստանին։
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւն ավելի վաղ հայտարարել էր, որ առանց Ռուսաստանի մասնակցության, հաշվի առնելով ներկա եւ պատմական իրողությունները, Ջիդդայում Ուկրաինայի իրավիճակի շուրջ բանակցություններն անիմաստ են։