Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանից «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում տեղեկացրին, որ Ջերմուկի ճոպանուղին վերանորոգվում է։
Քաղաքի զբոսաշրջային գրավչության համար էական նշանակություն ունեցող այս ենթակառուցվածքը վնասվել էր Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան ռազմական ագրեսիայի ընթացքում՝ 2022 թվականին։
Համայնքապետարանից հայտնել են, որ ճոպանի վերականգնման տեխնիկական խնդիրները՝ պատվիրելը, տեղափոխելն ու տեղադրելը, ժամանակատար են։ Ակնկալվում է մինչեւ տարեվերջ ավարտին հասցնել վերանորոգումը՝ ձմեռային զբոսաշրջային սեզոնին պատրաստ լինելու համար։
Քաղաքի վերականգնման ծրագրերի մասին առավել մանրամասն կարդացե՛ք Մարիամ Սարգսյանի հոդվածում։