Թեհրանի հարավում հինգ շենք է փլուզվել, որի հետեւանքով զոհվել է երեք մարդ, եւս տասը վիրավորվել է։ Ըստ իրանական Իռնա գործակալության՝ չորս ոստիկան, քաղաքապետարանի երկու աշխատակից, մի քանի քաղաքացի մնացել են փլատակի տակ:
Զոհերից երկուսը ոստիկան են։ Նրանք վերահսկում էին օրինական կարգադրությամբ շենքերից մեկի քանդումը։
Թեհրանում կան առնվազն հարյուրավոր բարձրռիսկային համարվող շենքեր, որոնք կարող են փլուզվել, սակայն իշխանությունները ձեռնպահ են մնում ցանկը պաշտոնապես հրապարակելուց։