Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ Սազոնովը, պատասխանելով Արցախի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանի նամակին, զգուշացրել է, որ չեն կարող ապահովել ղարաբաղցիների անվտանգությունը, եթե նրանք հասնեն Հակարիի կամուրջ՝ այն փակելու դեմ իրենց բողոքը հայտնելու համար:
Սազոնովը նաեւ ակնարկել է, որ ղարաբաղցիները չպետք է որեւէ ակնկալիք ունենան խաղաղապահներից. «Ռուս խաղաղապահ զորախմբի համար խաղաղ բողոքի ցույցերը որեւէ ռազմական գործողության առիթ չեն»: Միաժամանակ Սազոնովը հասկացրել է, որ ղարաբաղցիները թող հույս չունենան, թե ռուսական զորախումբը իրենց կուղեկցի դեպի Հակարիի կամուրջ:
Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը ռուսներին էր դիմել հասկանալու համար, թե արդյոք ռուս խաղաղապահները պատրաստ են ապահովելու առաջիկայում արցախցիների կողմից նախատեսվող ակցիայի անվտանգությունը դեպի Հակարիի կամուրջ: