Ինքնաթիռներ, օդապարիկներ, ուղղաթիռներ, պարապլաններ եւ դրոններ․ Լոռիում պատրաստվում են օդային մեծ փառատոնի։
Օգոստոսի 26-ին՝ 12։00-ից սկսած, Ստեփանավանի օդանավակայանում կանցկացվի շոու ծրագիր, որի ընթացքում երկինք կբարձրանան տարատեսակ թռչող սարքեր։ Միջոցառումն ուղեկցվելու է հայտնի երաժշտական խմբերի կատարումներով։
Air Fest-ի հիմնական նպատակը, սակայն, ժամանցը չէ, այլ փոքր ավիացիայի զարգացումը Հայաստանում։ Ուստի փառատոնին հյուրընկալվելու են ոլորտի առաջատար մասնագետներ, որոնք կպատմեն իրենց փորձի եւ ավիացիայի ուղղությունների մասին։ Իսկ պրոֆեսիոնալ օդաչուները դասախոսություններ կանցկացնեն՝ ոգեշնչելու ոլորտով հետաքրքրված ապագա մասնագետներին։
Air Fest IV Stepanavan-ը կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։