ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով ՌԴ-ի հայտարարությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, Արեւմուտքի միջնորդության մասին հայտարարել է, որ Վաշինգտոնը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագիրն իրագործելի է համարում՝ չնայած երրորդ երկրների մեկնաբանություններին: Պետդեպի ներկայացուցիչը նշել է, որ չի ուզում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին եւ Ադրբեջանին։ Այլ ուզում է խոսել այն երկու երկրների մասին, որոնք անմիջականորեն կապված են, եւ որոնք այդ վեճի անմիջական կողմերն են։
Մեթյու Միլլերը հավելել է, որ ԱՄՆ-ը ուղղակիորեն փոխգործակցում է այդ երկրների հետ։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ հատուկ դեսպան Բոնոն Լուիս Բոնոն անցյալ շաբաթ այցելել է տարածաշրջան եւ անմիջականորեն շփվել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ: Միլլերը շեշտել է, որ չնայած այլ երկրների մեկնաբանություններին, որոնք այս հարցում կողմ չեն՝ համաձայնագիրը շարունակում է մնալ հասանելիության սահմաններում։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները, ներառյալ ԱՄՆ-ն ու Թուրքիան, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հարավային Կովկասի նկատմամբ: Ռուսաստանցի դիվանագետը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ներգրավումը Հարավային Կովկասի գործերին ապակայունացնում է տարածաշրջանը եւ երկար ժամանակով հետ է մղում լիարժեք, ամբողջական խաղաղ կարգավորումը: Զախարովան ընդգծել էր, որ Վաշինգտոնը կշարունակի համաձայնագրի կնքման ուղղությամբ աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։