Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության անունով «Ինստագրամ» սոցիալական ցանցում կեղծ էջ է բացվել:
Ըստ ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի՝ էջը ստեղծվել է 2023 թվականի հունիսին։ Նա կոչ է անում արգելափակելու կեղծ էջը եւ միանալու «Վրաստանի հայ համայնք»-ի իրական ինստագրամյան էջին՝ այստեղ:
Կեղծ էջում հասանելի են սադրիչ բազմաբովանդակ հրապարակումներ, տարբեր վայրերում եւ տարբեր ժամանակներում արված լուսանկարներ ու տեսահոլովակներ, որոնք միմյանց հետ իմաստային որեւէ կապ չունեն: