Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան` 2-4 մ/վ, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-11-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երեւանում օգոստոսի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ին, 12-13-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի օգոստոսի 9-ի ցերեկը՝ 37-39, երեկոյան՝ 30-32 աստիճան։
Ուշադրություն
Օգոստոսի 10-14-ը՝ ցերեկը մինչեւ16։00-ն, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում եւ Երեւանում կանխատեսվում է մինչեւ +40․․․+42 աստիճան տաքություն։ Նույն օրերին Երեւանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի եւ Տավուշի հովիտներում սպասվում է նաեւ բարձր կարգի հրդեհավատանգ իրավիճակ։ Խորհուրդ է տրվում 11:00-17:00-ը խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից: