Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարեւմտյան` 2-3 մ/վրկ արագությամբ, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ին եւ 11-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
«Օգոստոսի 10-14-ին՝ ցերեկը 16։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում ,Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում եւ Երեւանում կանխատեսվում է +40․․․+42 աստիճան տաքություն»,– զգուշացնում են կենտրոնից։
Օգոստոսի 10-14-ին Երեւանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի եւ Տավուշի հովիտներում սպասվում է նաեւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երեւան քաղաքում օգոստոսի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ի, 12-13-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14մ/վրկ արագությամբ։