Օգոստոսի 20-ին՝ 12:00-ին, Նյու Յորքում տեղակայված ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Արցախի շրջափակումը դատապարտող եւ այն անհապաղ վերացնելու վերաբերյալ բանաձեւ ընդունելու պահանջով ցույց է կազմակերպվում:
«Նախորդ տարվա դեկտեմբերից շրջափակման մեջ գտնվող Արցախում մեր քույրերն ու եղբայրները կանգնած են սովի ու ցեղասպանության իրական վտանգի առաջ: Աշխարհի շատ պետություններ, միջազգային եւ դատական կառույցներ դատապարտել են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները` կոչ անելով բացելու Լաչինի միջանցքը, սակայն, ցավոք` անարդյունք»,- ահազանգում են հայ համայնքի ներկայացուցիչները Նյու Յորքից, Նյու Ջերսիից, Տորոնտոյից, Բոստոնից, Վաշինգտոնից, Ֆիլադելֆիայից, Քլիվլենդից եւ Հյուսիսային Ամերիկայի այլ քաղաքներից:
Մասնակիցները կոչ են անում տեր կանգնելու մեր իրավունքներին, կոտրելու հուսահատությունը, բարձրացնելու մեր ձայնը հանուն Արցախի մեր հայրենակիցների, որոնց վիճակն ամեն օր է՛լ ավելի է բարդանում: