Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վստահություն է հայտնել, որ Գոլանի բարձունքներն ընդմիշտ կմնան Իսրայել պետության ինքնիշխանության ներքո։ Այդ բարձունքները Իսրայելը Սիրիայից գրավել է 1967 թվականին, երբ գործող վարչապետը ծառայում էր Իսրայելի զինված ուժերում։
Վարչապետի գրասենյակը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ Նեթանյահուն կնոջ՝ Սառայի հետ այցելել է Հերմոն լեռան վրա գտնվող հանգստի գոտի՝ Սիրիայի հետ սահմանի մոտ։ Այցի ընթացքում նրանք զրուցել են իսրայելական բանակի «Նահալ» գումարտակի զինվորների հետ եւ զրուցել նրանց հետ թեյի սեղանի շուրջ։
«Գոլանն իմ մեջ տարբեր զգացումներ է առաջացնում, բայց առաջին հերթին՝ կարոտախտ: Տարիներ առաջ, որպես զինվոր եւ հրամանատար, այստեղ մասնակցել եմ տարբեր գործողությունների՝ հիմնականում ձյան մեջ։
Հաճելի է լինել այստեղ՝ արեւի տակ, նայել Գոլանի բարձունքների գեղեցիկ զարգացմանը, վայելել մեր զինվորների մի բաժակ սուրճը եւ իմանալ, որ քայլում ենք մի հողի վրա, որը հավերժ կմնա Իսրայելի ինքնիշխանության ներքո»,- ասել է Իսրայելի վարչապետը։