ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շոգ եղանակի համար մեղադրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հանրապետական կողմնակիցներին։
Նախկին պետքարտուղարը թվիթերյան գրառում է կատարել՝ ի պատասխան մի զեկույցի, համաձայն որի՝ հանրապետականները նպաստում են կլիմայական ճգնաժամին՝ հրաժարվելով գնաճի նվազեցման ակտին սատարելուց: Այդ ակտը նախատեսում է նվազեցնել առողջապահական ծախսերը եւ անցնել մաքուր էներգիայի եւ էլեկտրական ավտոմեքենաների։
Նշված ակտը կհանգանակի 737 միլիարդ դոլար, որից 369 միլիարդը կուղղվի կլիմայի եւ մաքուր էներգիայի ֆինանսավորմանը։ Սա կարող է մինչեւ 2030 թվականը 37-41 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, ինչը թույլ կտա ԱՄՆ-ին կատարել իր ազգային պարտավորությունները Փարիզի համաձայնագրով (կլիմայական առաջին գլոբալ համաձայնագիր):
Վերջինս սահմանում է գլոբալ գործողությունների ծրագիր՝ գլոբալ տաքացումը զսպելու համար: