Իտալացի 75-ամյա գործարար Ջակոմո Չիապարինին մահացել է, երբ սեփական պանրի գործարանում պանրի դարակը փլուզվել է, հայտնում է L’Eco di Bergamo-ն։ Grana Padano պանրագործական ընկերության սեփականատերն անհետացել էր նախորդ գիշեր այն բանից հետո, երբ «ռմբակոծվել» էր 25000 գլուխ պանրով: Միջադեպը տեղի է ունեցել Բերգամոյի նահանգում։ Չիապարինիի դին հայտնաբերվել է գիշերվա փնտրտուքից հետո։
Փլուզումը եղել է երկու հազար քառակուսի մետր տարածքի վրա եւ ունեցել դոմինոյի էֆեկտ։ Չիապարինին, ենթադրաբար, ողբերգության պահին աշխատում էր սարքավորման վրա, որը պտտեցնում էր պանրի կաղապարները՝ այն հասունացնելու համար: Մահացածի ձեռնարկությունն ունի արտադրական օբյեկտներ տասը հեկտար տարածքում, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերի չափը գերազանցում է հարյուր հեկտարը։ Ընկերությունը տարեկան արտադրում է ավելի քան 15 հազար գլուխ պանիր։
Grana Padano-ն պարմեզանի նման պինդ, կիսայուղ պանիր է: Ի հակադրություն՝ grana padano-ն արտադրվում է ոչ միայն Էմիլիա-Ռոմանիա տարածաշրջանում, այլեւ հյուսիսային Իտալիայի այլ շրջաններում: