Ըստ Սպիտակ տան տարածած հայտարարության՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, առաջնորդվելով Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերով, հրամանագիր է ստորագրել, որը սահմանափակում է Միացյալ Նահանգների ներդրումները որոշակի տեխնոլոգիաներում եւ ապրանքներում այնպիսի երկրներում, որոնք «մտահոգություն են առաջացնում»։ Բայդենի վարչակազմում ընդգծել են, որ ներդրումային սահմանափակումները վերաբերում են ազգային անվտանգության համար կարեւոր նշանակություն ունեցող զգայուն տեխնոլոգիաների ոլորտներին, մասնավորապես՝ կիսահաղորդիչներին եւ միկրոէլեկտրոնիկային, քվանտային տեղեկատվական տեխնոլոգիաներին եւ արհեստական բանականությանը:
«Այս ծրագրի նպատակն է թույլ չտալ, որ մտահոգություն առաջացնող արտասահմանյան երկրները ԱՄՆ-ի ներդրումներն օգտագործեն տեխնոլոգիաների այս նեղ կազմում, որոնք վճռական նշանակություն ունեն իրենց ռազմական, հետախուզական, հսկողական եւ կիբեռնետիկական կարողությունների զարգացմանն աջակցելու համար, որոնք սպառնալիքի տակ են դնում ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում: