Գիշերային ժամերին առատ քրտնարտադրությունը սովորական երեւույթ է ամռանը, բայց որոշ դեպքերում այն կարող է հիվանդության նշան լինել:
Մասնագետները նշում են, որ գիշերային ժամերին ավելորդ քրտնարտադրությունը կարող է հետեւանք լինել լիմֆոմայի, լեյկոզի կամ կրծքագեղձի քաղցկեղի: Ուռուցքը կարող է ազդել մարմնի ջերմաստիճանի կարգավորման համակարգի վրա՝ ավելացնելով քրտնարտադրությունը։ Այս ախտանիշը կարող է վկայել նաեւ այլ հիվանդությունների մասին:
Բժիշկների կարծիքով՝ քաղցկեղով հիվանդ մարդու օրգանիզմն ունի հատուկ հորմոնալ ֆոն, ինչը հանգեցնում է ինտենսիվ քրտնարտադրության։ Գիշերային քրտինքը կարող է ուղեկցվել սրտխփոցով եւ դողով:
Իհարկե, ոչ բոլոր դեպքերում է գիշերային քրտնարտադրությունը քաղցկեղի հետեւանք, անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ։