Ըստ Agence France-Presse գործակալության՝ ամերիկյան Mega Millions վիճակախաղի կազմակերպիչները հայտնել են, որ վիճակախաղի ամերիկացի մասնակիցը օգոստոսի 9-ին ռեկորդային ջեքփոթ է գրանցել՝ 1,58 միլիարդ դոլար: «31 խաղարկությունից հետո առանց մեծ հաղթանակի, Ֆլորիդայի վիճակախաղի երջանիկ տոմսերի սեփականատերը կնշի 2023 թվականի ամառը ռեկորդային մեգա ջեքփոթով, որը ներկայում կազմում է 1,58 միլիարդ դոլար»,- ասվում է Mega Millions-ի հայտարարության մեջ:
Սպասվում է, որ տասը նիշանոց ջեքփոթը կսահմանի վիճակախաղի նոր ռեկորդ: Վիճակախաղի կազմակերպիչները հիշեցրել են, որ նախորդ ռեկորդային ջեքփոթը՝ 1,537 միլիարդ դոլար, վիճակախաղի տոմսի տերը շահել է 2018-ին:
Հաղթողը, ում անունը հասկանալի պատճառներով չի նշվում, իրավունք ունի ընտրելու՝ միանվագ ստանալ 783 միլիոն դոլար կամ ստանալ ամբողջ գումարը 30 տարվա ընթացքում՝ տարեկան վճարումների տեսքով, որը յուրաքանչյուր տարի կավելանա 5 տոկոսով: