Շվեդիայի ոստիկանության պաշտոնյաներից մեկը, որ նախընտրել է անանուն մնալ, շվեդական TT գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Շվեդիան, Դանիան եւ Նիդերլանդները Ղուրանն այրելու հետ կապված ակցիաներից հետո դարձել են իսլամիստ ահաբեկիչների առաջնահերթ թիրախը։ Շվեդիայի ոստիկանության Ազգային օպերատիվ բաժնի ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանման ղեկավար Մագնուս Շյոբերգն էլ հայտարարել է, որ իրենք հաղորդագրություններ եւ կոմյունիկե ունեն ահաբեկչական խմբավորումների մեծ մասից, որոնք ներկայում Շվեդիան, Դանիայի եւ Նիդերլանդների հետ միասին, հիշատակում են հայտարարություններում: «Սա սպառնալիքն ավելի զգալի է դարձնում»,- շեշտել է նա:
2010-ի հոկտեմբերին Շվեդիայի ոստիկանությունն ահաբեկչական սպառնալիքի մակարդակը երկրորդից բարձրացրել է երրորդի: «Սպառնալիքի երրորդ մակարդակը նշանակում է, որ մենք շատ ենք աշխատել մեր հնարավորությունները բարձրացնելու վրա: Դրանք 2010-ին չափազանց ցածր էին, որ այսօր ունենանք այնպիսի հնարավորություններ, որոնցում կարող ենք վստահ լինել»,- ընդգծել է Շյոբերգը: