Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ օգոստոսի 11-ից հայկական Armenian Airlines ավիաընկերությունը կկատարի իր առաջին կանոնավոր չվերթը Երեւան-Բաթումի-Երեւան ավիագծով։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի եւ ուրբաթ օրերին։
Ինքնաթիռը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից օդ կբարձրանա տեղական ժամանակով 02:00-ին եւ 02:55-ին վայրէջք կկատարի Բաթումում: Սեւ ծովի ափից թռիչքը կկատարվի 03:55-ին, եւ ինքնաթիռը Հայաստանի մայրաքաղաք կժամանի 05:00-ին։ Չվերթը կտեւի մոտ մեկ ժամ։