Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ներսում միասնական արժույթի ստեղծման անհրաժեշտություն դեռ չկա։ ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Բիրիչեւսկին նշել է, որ այս փուլում հիմնական աշխատանքը կապված է ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման, գործող վճարահաշվարկային մեխանիզմների կարգավորման, բորսային առեւտրի կազմակերպման հետ: «Օրակարգում ազգային ֆինանսական համակարգերի նորմատիվային բազայի ներդաշնակեցման եւ մերձեցման խնդիրների լայն շրջանակ է ընդգրկված»,- պարզաբանել է նա։
Դիվանագետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն փոխադարձ հաշվարկները ազգային արժույթների փոխադրելու տեմպերով առաջատարների թվում է: Նա նշել է, որ դրանց բաժինը, ըստ մի շարք գնահատականների, արդեն մոտ 90 տոկոս է։