ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը հայտնել է,որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել Երեւանի ավագանու ընտրությունների մասնակիցների ցուցակը։ Նա հավելել է, որ ցուցակը բաղկացած է 181 անձից, սակայն հայտնի են միայն ցանկում ընդգրկված առաջին 30-ի անունները։ Ցուցակը գլխավորում է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, նրան հաջորդում են արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը, երրորդը (օրենքով պետք է կին լինի) երեւանի գործող ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանն է։ Հաջորդը ցուցակում քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանն է, նրան հաջորդում է իր տեղակալը` Սուրեն Գրիգորյանը։
Ցուցակում են նաեւ. Մարգարիտ Խաչատրյանը, Արմեն Գալջյանը, Արթուր Իսպիրյանը, Դիանա Քերոբյանը, Վահագն Հայրապետյանը, Ալեքսանդր Բադալյանը, Տաթեւ Հովակիմյանը, Մարատ Թոխյանը, Հայկ Միրզոյանը, Ռուզաննա Երեմյանը, Վլադիմիր Կիրակոսյանը, Արման Բաբաջանյանը, Զարուհի Աղաջանյանը, Արման Հարությունյանը, Նարեկ Մանուկյանը, Նատալյա Սինոյանը, Արամ Ազատյանը, Կամսար Պապինյանը, Լուսինե Գեւորգյանը, Հակոբ Բալայանը, Արման Բարխուդարյանը, Կիմա Աբրահամյանը, մԱնդրանիկ Գասպարյանը, Վահե Հակոբյանը եւ Լուսինե Սարգսյանը։
Այս պահի դրությամբ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու եւ քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին հայտարարել են նախկին փոխվարչապետ, այժմ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը (իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն), Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանը, ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը (ՀԱՍԱԿ), Տիգրան Արզաքանցյանի «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Նելլի Հարությունյանը), «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թեւանյանը եւ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: