Ըստ Associated Press գործակալության՝ Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան ընտրողներին դրախտ է խոստացել, եթե առաջիկա ընտրություններում քվեարկեն իշխող կուսակցության օգտին։
Օգոստոսի 10-ին Մնանգագվան հանրահավաք է հրավիրել, որտեղ իր կողմնակիցների հետ խոսել է նախընտրական արշավի ընթացքի մասին։ Իր ելույթի ժամանակ նա հայտարարել է, որ քաղաքացիները կդավաճանեն իշխող կուսակցությանը, եթե կողմ չքվեարկեն։ «Մեզ անհրաժեշտ է հնչեղ հաղթանակ՝ մեր դժվարությամբ ձեռք բերված անկախությունն ամրապնդելու համար»,- ընդգծել է նախագահը։
Բացի դրախտ գնալու խոստումից՝ Մնանգագվան հաց է բաժանել իր հազարավոր կողմնակիցներին: Հացի վրա պատկերված է եղել իր դեմքը։ Հաղորդվում է, որ Զիմբաբվեում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2023 թվականի օգոստոսի 23-ին։ Զիմբաբվեցիները նախագահից բացի այդ օրն ընտրելու են նաեւ խորհրդարան եւ տեղական ինքնակառավարման մարմիններ։