Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ պահանջելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել։ Այդ մասին նշվում է ՄԱԿ-ում ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի դիմումի մեջ։
«Ներկա պայմաններում Հայաստանի կառավարությունը խնդրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ որպես միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման համար պատասխանատու գլխավոր մարմնի միջամտությունը՝ կանխելու զանգվածային վայրագությունները, այդ թվում՝ ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները եւ ցեղասպանությունը»,- նշվում է ՀՀ-ի ներկայացրած գրության մեջ։