2023 թվականի հունիսին առաջին անհրաժեշտության ապրանքների առավելագույն միջին գները ԵԱՏՄ երկրների մյուս մայրաքաղաքների համեմատ գրանցվել են Երեւանում։
Այսպես, օրինակ, հունիսին 1 կգ տավարի մսի առավելագույն գինը Երեւանում 3 828.1 դրամ էր ($9.84)։ 1 կգ տավարի մսի ամենացածր գինը արձանագրվել է Մինսկում՝ 4,67 դոլար։
Նույն իրավիճակն է նաեւ գառան մսի հետ կապված. Հայաստանում գառան մսի 1 կգ–ն ավելի թանկ է, քան միության մյուս երկրներում։
Հավկիթի (10 հատը 1 դոլար) ամենացածր գինը գրանցվել է Մինսկում, իսկ կարագինը (1 կգ–ը՝ 5 դոլար)` Բիշքեկում։ Միեւնույն ժամանակ հացի ամենաբարձր միջին գինը Մոսկվայում է (առաջին կարգի ալյուրից), ամենացածրը` Աստանայում (0,46 դոլար)։
ԵԱՏՄ երկրների մայրաքաղաքներում առաջին անհրաժեշտության սննդամթերքի համեմատական գներն առավել մանրամասն՝ ստորեւ ներկայացված ցանկում.
Կաթ (1լ)
Երեւանում՝ 1,29 դոլար
Մոսկվայում՝ 0,97 դոլար
Բիշքեկում՝ 0,91 դոար
Աստանայում՝ 0,86 դոլար
Մինսկում՝ 0,65 դոլար
Ձու (10 հատ)
Երեւանում՝ 1,80 դոլար
Բիշքեկում՝ 1,28 դոար
Աստանայում՝ 1,22 դոլար
Մոսկվայում՝ 1,10 դոլար
Մինսկում՝ 1,00 դոլար
Ալյուր (1կգ)
Երեւանում՝ 1,20 դոլար
Մոսկվայում՝ 0,69 դոլար
Բիշքեկում՝ 0,61 դոար
Աստանայում՝ 0,60 դոլար
Մինսկում՝ 0,46 դոլար
Հաց (1կգ)
Մոսկվայում՝ 1,26 դոլար
Երեւանում՝ 1,03 դոլար
Մինսկում՝ 0,84 դոլար
Բիշքեկում՝ 0,73 դոար
Աստանայում՝ 0,46 դոլար
Կարտոֆիլ (1կգ)
Բիշքեկում՝ 0,62 դոար
Մոսկվայում՝ 0,59 դոլար
Երեւանում՝ 1,51 դոլար
Մինսկում՝ 0,48 դոլար
Աստանայում՝ 0,41 դոլար