ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին օգոստոսի 12-ին հայտարարել է, որ Ֆրանսիան պահանջում է բացել Լաչինի միջանցքով երկկողմանի երթեւեկությունը, որպեսզի վերականգնվի մարդկանց, ապրանքների եւ բեռների ազատ տեղաշարժը։
«Մենք ԵՄ-ի հետ շարունակում ենք լիովին հավատարիմ մնալ տարածաշրջանում արդար եւ կայուն խաղաղության խթանմանը»,– թվիթերյան իր գրառման մեջ շեշտել է Դըկոտինյին։
Դեսպանը հավելել է, որ Ֆրանսիան պահանջում է, որ վերականգնվի դեպի ԼՂ նաեւ գազի եւ էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը: