Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները Վիեննայում Թեհրանին են ներկայացրել պատժամիջոցների այն օրինակները, որոնք իրենք պատրաստ են սառեցնելու:
Ամերիկյան կողմը հայտարարել է, որ նշված պատժամիջոցները կվերացվեն, եթե Իրանը կատարի միջուկային գործարքի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իր ստանձնած պարտավորությունները:
ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի պնդմամբ՝ պատժամիջոցների վերացման եւ Իրանի պատասխան քայլերի հաջորդականությունն այս պահին չի քննարկվում: