Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը օգոստոսի 12-ին հանդիպել է բռնի տեղահանվածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Ադրբեջանական ԽՍՀ-ից, Նախիջեւանից եւ Լեռնային Ղարաբաղից 1988-1992 թվականներին, ինչպես նաեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետեւանքով բռնագաղթած հայ փախստականների իրավական կարգավիճակին, վերադարձի իրավունքին, բնակարանային ապահովությանը, փոխհատուցումներին, սոցիալական երաշխիքներին առնչվող հարցեր։
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են համապարփակ տեղեկություններ Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատների, այլ միջազգային իրավական գործընթացների, դրանց բովանդակության վերաբերյալ, ինչպես նաեւ ներկայացվել են այս ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը: