«Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն»-ից հայտնել են, որ օգոստոսի 14-18-ի 16։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում եւ Երեւանում կանխատեսվում է մինչեւ +40․․․+42 աստիճան տաքություն։
Նույն օրերին Երեւանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի եւ Տավուշի հովիտներում սպասվում է նաեւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարեւմտյան 2-3 մ/վ, 13-15-ն Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Երեւանում օգոստոսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում օգոստոսի 14-ին կլինի ցերեկը 39-40, երեկոյան՝ 29-31 աստիճան։